Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 91 նոր դեպք.  Մահացել է 2 մարդ

5 դեկտեմբերի, 2022  12:21

Հայաստանում դեկտեմբերի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 91 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445 828-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 2386 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 237 561 է:

Փաստացի այս պահին բուժվում է 283 պացիենտ, նվազել է 18-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 434979 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 113 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 մարդ. մահացածների թիվը 8712 է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում